14/12/2009 13:23
Վախթանգ Դարչինյան. «Նոկաուտը միայն ժամանակի հարց էր»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում WBC-ի և WBA-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը մեկնաբանել է Թոմաս Ռոխասի նկատմամբ տոնած հաղթանակը: Հիշեցնենք, որ 2-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկն իր մեքսիկացի հակառակորդին նոկաուտի է ենթարկել:
«Այդ մենամարտի հաջողության բանալին համբերությունն էր և սեփական կարողությունների ցուցադրումը: Ամեն ինչ կախված էր մենթալիտետից, նախապատրաստության մակարդակից: Ես Թոմասի դեմ մենամարտում համբերատար էի և սպասում էի այն պահին, երբ նոկաուտի կենթարկեմ նրան: Մեքսիկացին անընդհատ հարվածներ էր տեղում, բայց ես շատ ավելի ուժեղ էի: Իսկ նոկաուտը միայն ժամանակի հարց էր»,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը: