15/12/2009 11:15
Նազիկ Ավդալյանը` Հայաստանի 2009 թ. լավագույն մարզիկ
Մարզական լրագրողների հայկական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2009 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 52 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ 1 մարզիկ են ճանաչել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին:
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը:
1. Նազիկ Ավդալյան, ծանրամարտ-520 միավոր
2. Առաքել Միրզոյան, ծանրամարտ-420
3. Անդրանիկ Հակոբյան, բռնցքամարտ-355
4. Տիգրան Գ. Պետրոսյան, ծանրամարտ-310
5. Ռոման Ամոնյան, հ/հ ըմբշամարտ-271
6. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ-242
7. Արսեն Ջուլֆալակյան, հ/հ ըմբշամարտ-191
8. Հովհաննես Դավթյան, ձյուդո-183
9. Յուրի Պատրիկեև, հ/հ ըմբշամարտ-148
10. Լիլիթ Մկրտչյան, շախմատ-65
Հայաստանի լավագույն թիմ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը:
Ավելացնենք, որ մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 10 մարզիկների անուններ: Խոսքը շախմատիստ Լևոն Արոնյանի, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, սամբիստներ Վաչիկ Վարդանյանի, Աշոտ Դանիելյանի, ազատ ոճի ըմբիշներ Էդգար Ենոքյանի, Ժիրայր Հովհաննիսյանի, Ռուսլան Բասիևի, բասկետբոլիստուհի Բոյանա Վուլիչի. հրաձիգ Նորայր Բախտամյանի և առագաստանավորդ Սառա Հեբերտի մասին է: