15/12/2009 16:11
«Հատիսը» մարզերում խմբակներ կունենա
Այսօր «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ հեռահաղորդակցության ոլորտում մեր երկրում լուրջ հաղթանակներ տոնած կազմակերպության հետ համագործակցությունը կնպաստի ոչ միայն «Հատիսի» վերելքին, այլև բասկետբոլի զարգացմանը ողջ հանրապետությունում:
«Հատիս» ակումբը պլանավորում է Հայաստանի մարզերում ակումբի խմբակներ բացել, և «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի հետ համագործակցությունը մարզաձևի զարգացման առումով կարող է բեկումնային նշանակություն ունենալ: Այդ ընկերւթյունը մի քանի տարվա պատմություն ունի, մինչդեռ «Հատիսը» նորաստեղծ ակումբ է: Կարող եմ ասել, որ «Հատիսը» «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի օգնությամբ շատ ավելի կբարձրանա ու կամրապնդվի»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը: