15/12/2009 16:28
Երևանի «Հատիսը» Աբովյանի համանուն թիմի իրավահաջորդը չէ
Երկրպագուները տեղյակ են, որ «Հատիս» բասկետբոլային ակումբը Հայաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր թիմն է: ԽՍՀՄ-ի օրոք Աբովյանի «Հատիսը» հաջողությամբ հանդես է եկել խոշոր մրցաշարերում, իսկ 1988 թ. նվաճել է ԽՍՀՄ գավաթը: Սակայն հետխորհրդային շրջանում կանանց այդ թիմը դադարեցրել է իր գործունեությունը ֆինանսական խնդիրների պատճառով: «Հատիսը» վերականգնելու տարիների ջանքերն արդյունք են տվել միան 2009 թ. գարնանը: Մայրաքաղաքում ստեղծվել է մարզական հասարակական համանուն կազմակերպությունը, որը թիմեր է ներկայացրել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հայաստանյան առաջնություններում:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ Երևանի «Հատիսը» ոչ մի կապ չունի երբեմնի «Հատիսի» հետ, որը ներկայացնում էր Աբովյան քաղաքը: