17/12/2009 11:52
DELL-ը գործընկերներին է ներկայացնում իր նորույթները
Այսօր Երևանում ընթանում է DELL նորագույն կորպորատիվ համակարգեր գործընկերային համաժողովը: Միջոցառման նպատակն է գործընկերներին և պոտենցիալ հաճախորդների ներկայացնել DELL-ի նորագույն համակարգիչները:
Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանում DELL-ի պաշտոնական ներկայացուցիչ Vallex IT ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Սոլախյանը, այս տարբերակով ընկերության նորույթները ներկայացվում են առաջին անգամ:
«Համակարգչի ամենահին մոդելը 6 ամսվա է: Ներկայացված է հիմնական դիապազոնը` սերվերներ, նոթբուքեր, էկրաններ, մոնիտորներ և bac-up սարքեր, որոնք տվյալների պահեսատավորման համար են»,- նշեց Ս. Սոլախյանը:
Նրա խոսքով, DELL-ը ներկայումս գրավում է հայկական շուկայի մոտ 30 %-ը, իսկ առաջարկվող սարքավորումները մյուսներ համեմատ էժան են շուրջ 5-10 %-ով:
ԱՊՀ երկրների տարածաշրջանային մենեջեր Անտոն Պոլսկիյը տեղեկացրեց, որ DELL-ն իր պոտենցիալը հայկական շուկայում տեսնում է հիմնականում բանկային ոլորտում:
«Ակտիվորեն զարգացնում ենք կորպորատիվ հատվածը: Ընկերության շահույթի 80 %-ը գալիս է կորպորատիվ հատվածից և մենք շարունակելու ենք զարագացնել այս գիծը»,- ասաց Ա. Պոլսկիյը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք DELL-ը պատրաստվում է մասնակցել «Համակարգիչ բոլորի համար» նախագծին, ընկերության ներկայացուցիչները պատասխանեցին, որ ներկայումս ուսումնասիրում են ծրագիրը և հնարավոր է, որ մասնակցեն: