17/12/2009 12:05
Լավ սնվելուց հետո ադրբեջանցի զինվորները սեքսի կարիք ունեն
Ադրբեջանի ՊՆ գնդապետ Էլդար Սաբիրօղլուն մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե ինչու՞ են ադրբեջանական բանակում ավելացել երիտասարդ զինվորների հանդեպ սեռական ոտնձգության դեպքերը պատասխանել է. «Ոչ, դա բռնաբարություն չէ: Պարզապես լավ սնվելուց հետո տղաների մոտ արյան կազմում ավելանում է տեստոստերոնի քանակը: Հաճախակի դարձած սեռական ոտնձգության դեպքերը կապված են այն բանի հետ, որ ադրբեջանցի զինվորները շատ լավ են սնվում: Օրինակ, Հայաստանի բանակում բռնաբարության դեպքեր չկան, իսկ դա նշանակում է, որ հայկական զինծառայողները վատ են սնվում»:
Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» պարբերականը: