17/12/2009 13:40
Բուրջանաձեն «խայտառակություն» է անվանել իշխանությունների որոշումը
Վրաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների որոշումը` քանդել Քութաիսի քաղաքում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրը «խայտառակություն է»:
Այդ մասին նա ասել է «Քվելա սիախլե» պարբերականին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են ապամոնտաժել Քութաիսի քաղաքում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշահամալիրը: Ըստ որոշ ԶԼՄ-ների, դա յուրահատուկ նվեր է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ծննդյան օրվանը (դեկտեմբերի 21):