18/12/2009 17:08
Հայաստանի տարածքով օդային փոխադրումները կրճատվել են
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 656527մարդ, ինչը 6614 մարդով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, նշված ժամանակամիջոցում նվազել է նաև հանրապետությունից մեկնողների թիվը: Այսպես, եթե անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի օդային սահմանը մեկնման նպատակով հատել է 719723 մարդ, ապա այս տարվա համադրելի ժամանակամիջոցում `690688 մարդ, կամ 29035 մարդ պակաս:
Անկումային միտումներ են գրանցվել նաև Հայաստանի օդային ճանապարհով բեռնափոխադրումների ցուցանիշներում: Եթե այս տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանի ընդհանուր բեռանփոխադրումների ծավալը կազմել է 7831 տոննա, ապա, անցած տարի, այդ նույն ժամանակամիջոցում, բեռնափոխադրումները կազմել են 10054 տոննա:
Ընդ որում, նվազել է ինչպես ներկրվող, այնպես էլ արտահանվող բեռների ծավալները: Եթե անցած տարվա 11 ամիսների ընթացքում հանապետության օդային տարածքով ներմուծվել է 6620 տոննա բեռ, ապա այս տարվա հունվարից նոյեմբեր ընկած ժամանակաընթացքում` 4711 տոննա բեռ: Բեռների առաքման ծավալը 2008 թ հունվար-նոյեմբերին եղել է 3836 տոննա, այս տարվա նույն ժամանակամիջոցում` 2920 տոննա: