18/12/2009 12:20
Կենտրոնական բանկի նախագահը կայցելի Ֆրանկֆուրտ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը դեկտեմբերի 21-ին մեկնելու է Ֆրանկֆուրտ, որտեղ աշխատանքային հանդիպումներ է ունենալու KfW բանկի փոխնախագահների և ծրագրերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հանդիպումներին քննարկվելու են «Եվրոպական հարևանության բիզնեսի խրախուսման» հիմնադրամին Հայաստանի անդամակցության, ինչպես նաև «Կայուն բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման» ծրագրին 27 մլն ԵՎՐՈ գումարի լրացուցիչ վարկային միջոցների տրամադրման հարցերը: