18/12/2009 12:12
Հայոց Մարդասիրական ճեմարանի սպորտային օրը
Դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց Մարդասիրական ճեմարանում (Կալկաթա, Հնդկաստան) այս տարի ևս ձմեռային արձակուրդների նախօրեին մեծ խանդավառությամբ նշվեց սպորտային օրը:
Կազմված 4 խմբերն ավանդաբար կրում են Հայոց նահապետ Հայկի և նշանավոր հայ արքաներ Տիգրանի, Լևոնի և Տրդատի անունները:
Խմբակներում աշակերտների հետ միասին ընդգրկված էին նաև ուսուցիչները: Խաղերի մեկնարկն ազդարարեց ճեմարանի նվագախումբը:
Ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց «Տրդատը»: Մրցանակներ տրվեցին նաև կարգապահություն և շարային քայլվածք անվանակարգերում հաղթողներին:
Ճեմարանի տարվա լավագույն մարզիկ ճանաչվեց Հայկ Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը: