19/12/2009 10:00
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կշահագործվի ըստ ժամանակացույցի
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման կհանձնվի ըստ նախատեսված ժամանակացույցի` 2011 թվականին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը:
«Ենթադրում եմ, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցությունը կհանձնվի ըստ ժամանակացույցի: Իհարկե, եթե չլինեն ֆորսմաժորային հանգամանքներ: Մասնավորապես, եթե չխանգարեն եղանակային պայմանները», - փոխանցում է է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի խոսքերը «Սաքարթվելո» լրատվական կայքը:
Ըստ Զիա Մամեդովի, ներկայումս ծրագրի շրջանակներում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի տարածքներում:
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի արժեքը կազմում է շուրջ 400 միլիոն դոլար: Նախագծի իրականացման շրջանակներում Ադրբեջանը Վրաստանին 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել: