19/12/2009 12:33
Արմեն Համբարձումյանը` Ռուսաստանի հավաքականում
Ռուսաստանի 1994 թ. ծնվածների պատանեկան հավաքականը, որի կազմում ընդգրկված է նաև Տոլյատիի Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան, կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, ուսումնամարզական հավաք է անցկացրել Մոսկվայում: Հավաքի շրջանակներում Վադիմ Նիկոնովի թիմն անցկացրել է երկու ստուգողական հանդիպում, որոնցից մեկում առավելության է հասել «Լոկոմոտիվի» 1994 թ. ծնվածների թիմի նկատմամբ, իսկ մյուսում 3:4 հաշվով զիջել է «Մաստեր-Սատուրն-94»-ին: Վերջին խաղում ՌԴ պատանեկան ընտրանու կազմում առաջին գնդակը խփել է Արմեն Համբարձումյանը:
Ավելացնենք, որ Ռուսաստանի 1993 թ. ծնվածների հավաքականում է հանդես գալիս հայազգի ֆուտբոլիստ Էդուարդ Թաթոյանը: Ի դեպ, նրա հասակը 174 սմ է, քաշը` 60 կգ: Էդուարդը ներկայացնում է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբը: