19/12/2009 10:45
«Նուբարաշեն»-ից փախած մահապարտներին հայտնաբերել են
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Քրեակատարողական վարչության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, 2009թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 17:45-ի սահմաններում Երևանի Ամիրյան-Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 2009թ. նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը:
Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից: