22/12/2009 12:15
Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է սպանվել
Մոսկվայի հարավում երկուշաբթի օրը իրավապահները հայտնաբերել են դանակով հասցված բազմաթիվ, ինչպես նաև գլխուղեղային վնասվածքներով Հայաստանի քաղաքացու դի: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Սպանված Հայաստանի քաղաքացու անունը չի նշվում, հայտնի է միայն վերջինիս տարիքը` 51:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, սպանվածի դիակի վրա հայտնաբերվել է 28 ծակած-կտրած վերքերի ձևով վնասվածք: