22/12/2009 12:36
Դավիթ Նալբանդյանը հաղթեց Բուենոս Այրեսի մրցաշարում
Բուենոս Այրեսում տեղի ունեցած թենիսի ցուցադրական մրցաշարի եզրափակչում արգենտինահայ հայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 6:4, 6:4 հաշիվներով պարտության մատնեց կիպրոսցի Բագդատիսին և նվաճեց հաղթողի կոչումը: Այս մրցաշարում մրցանակը հայ մարզիկի կարիերայում արդեն երրորդն է: Այս մասին հայտնում է championat.ru-ն:
Ավելացնենք, որ ազդրի վիրահատությունից հետո Դավիթ Նալբանդյանն առաջին անգամ էր հայտնվել կորտում: