23/12/2009 14:07
ԱՐՄԵՆԱԼ-ն առաջին անգամ թողարկեց 20 հազար տոննա փայլաթիթեղ
ՌՈՒՍԱԼ Միավորված ընկերությունը` ալյումինի և կավահողի աշխարհում խոշորագույն արտադրողը, տեղեկացնում է, որ ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանը դեկտեմբերի կեսին առաջին անգամ տարվա ընթացքում արտադրեց և իրացրեց առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը:
Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործարանում էապես աճել է աշխատանքի արտադրողականությունը, 2 անգամ ավելացել է մեկ մարդուն բաժին ընկնող ամսական արտադրանքը: Կայունացել է պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը, որը հասել է 70%-ի: Արտաքին խոտանը ԱՐՄԵՆԱԼ-ում հասցվել է նվազագույնի: Մինչև 3%-ով նվազել է ներքին խոտանը:
«Նման բարձր արդյունքի կարողացել ենք հասնել արդիականացված սարքավորումների լիակատար յուրացման, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման շնորհիվ: Նորմատիվ-տեխնոլոգիական քարտերի ներդրումը նկատելի բարձրացրեց տեխնոլոգիական կարգապահությունը: Կոլեկտիվն աշխատում է շատ ավելի համահունչ», - ըստ, ԱՐՄԵՆԱԼ ընկերության, ասել է փաթեթավորման դիվիզիոնի տնօրեն Ալեկսանդր Բուրդինը:
Նշենք, որ 2009 թ. հունվարից գործարանը կատարել է շուրջ 1500 արտահանման պատվեր, հուսալիորեն յուրացրել է գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը` հետագա ձևավորման համար նախատեսված: Դանակների կառուցվածքի կատարելագործումից հետո, որը հանգեցրեց գլանափաթեթների կտրատման որակի բարձրացմանը, կարգավորված է համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցեղ 40-50 միլիմետրանոց նեղ փայլաթիթեղի թողարկումը: