23/12/2009 12:00
Վիկտոր Դալլաքյանը Մեսսիից վատ չի խաղում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր միջոցառման ընթացքում բարձրագույն խմբի առաջնությունում երրորդ տեղը գրաված «Ուլիս» թիմին պարգևատրեց ՀՖՖ գործկոմի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Բրոնզե մեդալները և դիպլոմները հանձնելուց հետո Վիկտոր Դալլաքյանը հաջողություններ մաղթեց երևանյան ակումբին` մաղթելով, որ նրանք հաջորդ մրցաշրջանում կատարեն իրենց առջև դրված խնդիրը, այն է` պահպանեն ձեռքբերումները և առաջընթաց քայլ կատարեն: «Ի դեպ, ես մինչև հիմա էլ շարունակում եմ ֆուտբոլ խաղալ: Ըստ իս` Մեսսիից վատ չեմ խաղում»,- ավելացրեց Վ. Դալլաքյանը: