23/12/2009 11:55
Կարեն Նալբանդյանը` պատվավոր մրցավար
Ֆուտբոլային մրցավար Կարեն Նալբանդյանը, ով արդեն ավարտել է մրցավարի կարիերան և անցել է տեսչական գործունեության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ճանաչվեց մրցաշրջանի պատվավոր մրցավար:
Երիտասարդ մրցավարների շարքում առավել առաջադիմություն արձանագրած մրցավարն Արման Ամիրխանյանն է: Նրան պատվոգրով պարգևատրեց ՀՖՖ գործկոմի անդամ Լևոն Հասրաթյանը: Ավելացնենք, որ Արման Ամիրխանյանը արժանացավ նաև «Վեգա» ընկերության սահմանած հատուկ մրցանակին: