23/12/2009 14:56
ՀՀ նախագահի մրցանակները հանձնվեցին լավագույններին
Դեկտեմբերի 23-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին ՀՀ նախագահի սահմանած «Լավագույն մարզական բակ», «Լավագույն քաղաքային մարզական համայնք» և «Լավագույն գյուղական մարզական համայնք» հանրապետական ստուգատեսների ու մարզական փառատոների արդյունքները:
Լավագույն եռյակները դասավորվեցին հետևյալ հաջորդականությամբ.
Քաղաքային համայնք` Աբովյան (1,5 մլն դրամ պարգև և վկայագիր), Կապան (վկայագիր) և Արտաշատ (վկայագիր):
Գյուղական համայնք` Արագած (1 մլն դրամ, Արագածոտն), Ազատան (Շիրակ), Մարգահովիտ (Լոռի):
Մարզական բակ` Շենգավիթի վարչական տարածք (1,5 մլն դրամ, Արշակունյաց փողոց, 48/2 բակ), Չարենցավանի «Կռունկ» համատիրություն (1,5 մլն դրամ), Վանաձորի Բելառուսական թաղամաս (0,5 մլն դրամ):
Մարզական փառատոնի ծրագրում ընդգրկվել են տարբեր մարզաձևերից մրցումներ, ցուցադրական ելույթներ և մասսայական միջոցառումներ: Այս տարի դրանց մասնակցել է երկրի 36 քաղաքների շուրջ 10 հազար բնակիչ (2008 թ.` 3 հազար մարդ): Լավագույն եռյակում են Կապանը, Էջմիածինը և Իջևանը: Քաղաքապետերը պարգևատրվեցին գավաթներով և հավաստագրերով: Մրցանակները հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը: