23/12/2009 11:44
«Փյունիկը» և «Բանանց-3»-ը` «Արդար խաղի» մրցանակակիրներ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված տարեվերջյան մրցանակաբաշխության ժամանակ հրապարակվեցին նաև «Արդար խաղի» դափնեկիրների անունները: Այդ պատվին արժանացան 1-ին և բարձրագույն խմբերի առաջնությունների այն ներկայացուցիչները, որոնք խաղադաշտում առավել կոռեկտ են իրենց դրսևորել: Խոսքը Երևանի «Փյունիկի» և «Բանանց-3»-ի մասին է: Համապատասխան վկայագրերն ակումբների ներկայացուցիչներին հանձնեց ՀՖՖ գործկոմի անդամ Ռուբեն Սինոյանը: