24/12/2009 12:38
«Կազբեգի-Վերին Լարս». «Բացման որոշումն ընդունված է»
Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվել են բացել «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:
Նա հայտնել է, որ անցակետի բացման վերաբերյալ որոշումն ընդունվել է կողմերի միջև` Շվեյցարիայի միջնորդությամբ անցկացված հանդիպման ժամանակ:
«Բացման որոշումն ընդունվել է», - ասել է Նինո Կալանդաձեն և հավելել, որ անցակետը կարող է բացվել եկող տարվա մարտին: