24/12/2009 12:33
«Փյունիկը» հայտնվեց «D» խմբում
Մոսկվայում տեղի է ունեցել «Համագործակցության գավաթի» 18-րդ խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հայտնվել է «D» խմբում և պետք է մրցակցի ուզբեկական «Բունեդկորի», լիտվական «Պանևեժիսի» և մոլդովական «Դաչիայի» հետ:
Հիշեցնենք, որ ԱՊՀ և բալթյան երկրների գավաթի մրցաշարը տեղի կունենա Մոսկվայում, հունվարի 16-24-ն ընկած ժամանակահատվածում: Սպասվում է, որ մրցաշարի փակման արարողության առիթով Մոսկվա կժամանեն նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»:
Ավելացնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքի ֆուտբոլի տանը կայացած վիճակահանությամբ ձևավորված խմբերն այսպիսի տեսք ունեն:
«A» խումբ- «Դնեպր» (Մոգիլյով, Բելառուս), «Դորդոյ-Դինամո» (Նարին, Ղրղզստան), «Մետալուրգ» (Լիեպայա, Լատվիա), «Ռուբին» (Կազան, Ռուսաստան):
«B» խումբ- «Բաքու» (Բաքու, Ադրբեջան), ՀԻԿ (Հելսինկի, Ֆինլանդիա), «Ակտոբե» (Ակտոբե, Ղազախստան), «Վախշ» (Կուրգան Տյուբե, Տաջիկստան):
«C» խումբ- «Դինամո» (Կիև, Ուկրաինա), ՄՏՏՈՒ (Աշխաբադ, Թուրքմենստան), «Լևադիա» (Տալլին, Էստոնիա), Ռուսաստանի ակումբային հավաքական:
«D» խումբ- «Բունեդկոր» (Տաշքենդ, Ուզբեկստան), «Էկրանաս» (Պանևեժիս, Լիտվա), «Դաչիա» (Քիշնև, Մոլդովա), «Փյունիկ» (Երևան, Հայաստան):