24/12/2009 11:53
Ամանորյա տոներին հնարավոր է Թբիլիսի-Մոսկվա չվերթներ իրականացվեն
Վրացական Airzena- Georgia Airways ավիաընկերությունը բանավոր համաձայնության է եկել ռուսական կողմի հետ` Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ չարտերային չվերթներ իրականացնելու վերաբերյալ: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է ընկերության մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Նա նշել է, որ ավիաընկերությունն այդ մասին վավերագրական հաստատում դեռ չի ստացել:
«Ենթադրաբար, այսօր ամեն ինչ կպարզվի և ընկերությունը կանի համապատասխան հայտարարություն», - ասել է Գիորգոբիանին:
Airzena- Georgia Airways-ը խնդրանքով դիմել էր ռուսական ավիաիշխանություններին` Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային ուղիղ հաղորդակցությունը վերսկսելու համար: Մասնավորապես, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 15-ը ամենօրյա չարտերային չերթներ իրականացնել Մոսկվայի ուղղությամբ: Բացի դա, ընկերությունը ռուսական կողմին առաջարկել է 2010 թ. հունվարի 5-ից Վրաստանի և Ռուսաստանի միջև վերսկսկել պարբերաբար ավիաչվերթները: