25/12/2009 10:41
Մարդու իրավունքների պաշտպանը հանդես եկավ արտահերթ զեկույցով
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, հիմք ընդունելով «Մարդու իրավունքների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի երկրորդ մասը և հաշվի առնելով արդարադատաքննության իրավունքի իրացման հիմնախնդիրները` հանդես է եկել «Արդարադատաքննության իրավունքի ապահովումը Հայաստանի Հանարպետությունում» արտահերթ հրապարակային զեկույցով:
Ինչպես հաղորդում է Aysor-ի թղթակիցը, զեկույցի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձ է կատարել ՀՀ-ում քրեական գործերի դատական քննության ընթացքում կողմերի հավասարության և մրցակցության` իբրև արդարադատաքննության իրավունքի կարևորոագույն բաղադրատարրերից մեկի իրացման հիմնահարցին:
«Դա նաև պայմանավորված է նրանով, որ հենց դատական քննության ընթացքում է կողմերի մրցակցությունը ստանում առավել լիարժեք կիրառություն: Մասնավորապես, այդ տեսանկյունից ուսումնասիրության են ենթարկվել Եվրոպական կոմվենցիայի համապատասխան դրույթները, դրանց կիրառման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկան», - ասաց Արմեն Հարությունյանը:
Զեկույցում ներառված են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների դատական նիստերի դիտարկումների արդյունքները: