26/12/2009 11:41
Չինական գնացքներն արագության նոր ռեկորդ են սահմանել
Չինաստանում շահագործման է հանձնվել երկաթուղային մայրուղի, որը թույլ կտա շարժակազմերին արագությունը հասցնել 400 կմ/ժամ,- հաղորդում է Վեստին: Դա մոտ 100 կմ-ով ավել է նախկին ռեկորդից, որը սահմանել էին ֆրանսիացիները:
Նոր մայրուղին ոչ միայն ամենաարագն է, այլև` ամենաերկարը Չինաստանում: Այն կապել է երկրի կենտրոնն ու հարավը, ճանապարհի երկարությունը 1000 կմ-ից ավելի է: Ուղևորների համար ճանապարհի տևողությունը 10 ժամից կրճատվել է մինչև 3: Չինական իշխանությունների հաղորդումների համաձայն, այդ երկաթուղին վերջինը չէ: Առաջիկա 10 տարիներին նման երկաթգծերը կկապեն Չինաստանի հիմնական խոշոր քաղաքները: