26/12/2009 13:46
Մարտիրոսյանը կմենամարտի Օումայի հետ
Ցածր միջինքաշային կարգում անհաղթելի բռնցքամարտիկ, ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը ռինգ կվերադառնա հունվարի 16-ին: Ինչպես տեղեկացնում է boxingnews24.com-ը, նա մենամարտելու է IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Քասիմ Օումայի հետ: Մարտը տեղի կունենա ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Մարտիրոսյանը նոկաուտի է ենթարկել Վիլլի Լիին: Այսպիսով` մյուս մենամարտին նախապատրաստվելու համար հայ մարզիկը շատ քիչ ժամանակ ունի: