26/12/2009 16:18
Նազիկ Ավդալյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ծանրամարտի զարգացումը խթանելու համար 2009 թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Վարդանի Ավդալյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը Հարավային Կորեայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում լավագույնն է ճանաչվել բոլոր վարժություններում` հռչակվելով աշխարհի չեմպիոն: