28/12/2009 15:22
Դոները պատրաստ է մենամարտել Դարչինյանի հետ
Ֆիլիպինցի Նոնիտո Դոները, ով երկրորդ թեթևքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն է, հայտարարել է իր պատրաստակամության մասին` ռևանշ-մրցամարտում հանդիպելու Վիկ Դարչինյանի հետ: Իսկ հայ մարզիկը WBA-ի և WBC-ի վարկածներով աշխարհի չեմպիոնն է:
Հարկ է նշել, որ Դոները մտադիր է Վիկ Դարչինյանի հետ հանդիպել ցանկացած վայրում: Հիշեցնենք, որ վերջերս հայ բռնցքամարտիկը հայտարարել է, որ ցանկանում է Դոների հետ մենամարտն անցկացնել Ավստրալիայում: Նախ Նոնիտոն ռինգում կհանդիպի մեքսիկացի Հերսոն Հերրերոյի հետ, որի նկատմամբ հաղթանակից հետո պլանավորում է մենամարտել Դարչինյանի հետ 2010 թ. սկզբին:
«Հիանալի կլինի, եթե այդ մարտը կայանա: Ես հոգեբանորեն պատրաստ եմ դրան: Նախ պետք է կարողանամ հաղթել Հերրերոյին: Պլանավորում եմ ջարդել նրան, իսկ այնուհետև հանդիպել Դարչինյանի հետ»,- Դոների խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Հիշեցնենք, որ այս մարզիկների միջև առաջին մենամարտն ավարտվել է Նոնիտո Դոների հաղթանակով: Դա Դարչինյանի կարիերայում առաջին պարտությունն էր, այն էլ` նոկաուտով, 5-րդ ռաունդում: