28/12/2009 16:38
«Ֆլեշը» գլխավորում է ՏՄՊՊՀ գերիշխողների գրանցամատյանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են բենզինի, դիզվառելիքի, տվյալների փոխանցման շուկաներում ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ և այլ հարցեր:
Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, 2009 թվականի առաջին 9 ամիսներին բենզինի ներկրմամբ և իրացմամբ զբաղվել է 5 տնտեսվարող, որոնց կողմից իրացվել է 131.5 տոննա բենզին: Իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարողը «Ֆլեշ» ընկերությունն է, որը ինչպես բենզինի, այնպես էլ դիզվառելիքի իրացման շուկաներում համապատասխանաբար 42.24 և 51.4 տոկոս մասնաբաժիններով վերագրանցվեց գերիշխողների գրանցամատյանում:
Հանձնաժողովի այսօրվա մեկ այլ որոշմամբ «Արմինկո» ընկերությունը հանվել է գերիշխողների գրանցամատյանից, քանի որ տվյալների փոխանցման շուկայում կորցրել է գերիշխող դիրքը: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից: