28/12/2009 11:01
15 քրեական գործ` թրաֆիքինգի հոդվածներով
Այս տարվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածների հատկանիշներով /ՀՈԴՎԱԾ 132. Շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը, ՀՈԴՎԱԾ 131. Մարդուն առեվանգելը/ վարույթ է իրականացվել 15 քրեական գործերով: Դրանցից 7-ը 2008 թ. հարուցված և 2009 թ. փոխանցված գործեր են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, 6 գործերով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել ևս 21 զոհեր ևնոր 2 անձանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 և132.1 հոդվածներով, 1 գործ (աշխատանքային թրաֆիքինգ) կարճվել է: 3 քրեական գործեր նախորդ տարիներին հարուցված, կասեցված, այնուհետև 2009-ին վերսկսված գործեր են, որոնցով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 12 նոր զոհ և3 նոր անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 և 1321 հոդվածներով:
Քրեական չորս գործեր հայտնաբերվել և հարուցվել են 2009-ին: Դրանցից մեկը, որ վերաբերում էր ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաֆիքինգին, կարճվել է քրեական դատավարական օրենսգրքի 35 հոդվածով: Մյուս երեքով հայտնաբերվել և տուժող են ճանաչվել 14 զոհ: Մեղադրյալները չորսն են:
Ընդհանուր առմամբ՝ 2009 թ. ընթացքում հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 60 անձ: Հետագա աջակցության նպատակով նրանցից 22-ը ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ:
2009 թ. ընթացքում որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում են կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել են, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ընդհանուր առմամբ՝ ներկայումս թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ:
Քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածների հատկանիշներով 2009 թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ, չորս անձ դատապարտվել են 13 տարի, 5 տարի, 4 տարի և 7 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 132.1 հոդվածի հատկանիշներով դատապարտված 6 անձ՝ 8 տարի, 9 տարի, 7 տարի 6 ամիս, 5 տարի, 3 տարի, 11 տարի ժամկետով ազատազրկման: Եվս մեկ անձ, այդ գործերի հետ կապված, դատապարտվել է քրեական օրենսգրքի 38-262 և 340 հոդվածներով՝ 1 տարի ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքով: