28/12/2009 10:48
ՎիվաՍել-ՄՏՍ. բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 31-ը բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը գանձվում է հիմնական հաշվից:
Կանխավճարային բաժանորդները պարզապես պետք է ուղարկեն իրենց բջջայինից *210# անվճար հրահանգը և սկսեն կուտակել բոնուսային խոսելաժամանակը:
Բոնուս չի կուտակվում` քարտի հավելյալ ժամկետի լրանալուց հետո, ռոումինգում զանգեր ստանալիս:
Բոնուսային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել` գտնվելով ռոումինգում, պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս, հավելյալ ժամկետի ընթացքում (նախքան հավելյալ ժամկետի ավարտը հաշիվը վերալիցքավորելու դեպքում բոնուսային հաշիվը կրկին ակտիվանում է), հավելյալ ժամկետի ավարտից հետո (այս դեպքում բոնուսային հաշիվը զրոյանում է):
Բոնուսային հաշիվը կարելի է ստուգել` հավաքելով *210*1# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Կուտակված բոնուսային խոսելաժամանակը կարող է օգտագործվել մինչև 2010 թվականի փետրվարի 13-ը:
Այս ակցիայից չեն կարող օգտվել «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները: