11/01/2010 15:56
Մահացել է հայտնի ջազ երաժիշտ Գեորգի Գարանյանը
75 տարեկան հասակում մահացել է հայտնի ջազ երաժիշտ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանը: Այս մասին տեղեկացնում է Իտառ-Տասս-ը` վկայակոչելով սաքսաֆոնահարի այրուն` Նելլի Զաքիրովային:
Ըստ նրա, Գարանյանը իր մահկանացուն կնքել է Կրասնոդարում, որտեղ ժամանել էր հյուրախաղերի: Մահը վրա է հասել այսօր առավոտյան` սրտի կանգի հետևանքով:
Հայտնի է, որ Գ. Գարանյանը սկսել է իր երաժշտական կարիերան 1950-ականներին «Ոսկե ութնյակ» համույթում, 60-ականներին սկսել է նվագել Համամիութենական ռադիոյի նվագախմբում, որի շնորհիվ մեծ ճանաչում է ձեռք բերել: Նույն ժամանակահատվածում Գարանյանը տարբեր ջազային համույթների կազմում մասնակցել է բազմաթիվ փառատոնների` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:
Նշենք, որ Գարանյանը հայտնի է, ոչ միայն որպես երաժիշտ-կատարող, այլև կոմպոզիտոր. նա երաժշտություն է գրել մի քանի տասնյակ ֆիլմերի համար: 1993 թ.-ին Գարանյանը ստացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում: