12/01/2010 12:50
ԿԲ խորհրդի նիստը հետաձգվել է
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2009 թ. նոյեմբերի 17-ի թիվ 333 Ա որոշմամբ հաստատված 2010 թ. համար «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցում» տեղի է ունեցել փոփոխություն:
Ըստ այդմ, համաձայն ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության, հունվարի 12-ին նախատեսված ԿԲ խորհրդի նիստը կկայանա հունվարի 19-ին: