12/01/2010 09:45
Մոսկվայի կենտրոնում Հայաստանից ժամանած բանվոր է սպանվել
Նախօրեին երեկոյան Մոսկվայի կենտրոնում գտնվող Նովի Արբատ փողոցում սպանվել է Հայաստանից ժամանած բանվոր: Հանցագործությունը տեղի է ունեցել Նովի Արբատ փողոցի թիվ 15 շենքի մոտ` «Մոսկվիչկա» առևտրային կենտրոնից ոչ հեռու: Այս մասին Վեստի լրատվականին հայտնել են Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչությունից:
Ներկայում, համաձայն աղբյուրի, այնտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ և բնակվում են շինարարությունում աշխատող բանվորները, որոնց միջև վեճ է առաջացել: Վիճաբանության հետևանքով Հայաստանի քաղաքացին ստացել է դանակի հարված, որից տեղում մահացել է:
Մոսկվայի ՆԳԳՎ աշխատակիցը նաև հայտնել է, որ ոստիկանները ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող հինգ անձի: Նրանք բոլորը ԱՊՀ երկրներից ժամանած բանվորներ են: Անցկացվում է նախաքննություն: