14/01/2010 15:40
Ադամանդագործությունը Հայաստանում կրճատվել է 54,6%-ով
Ադամանդագործության ծավալները Հայաստանում անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացում, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ, նվազել է 54,6%-ով և կազմել 43668 կարատ:
2008թ-ի Հայաստանում արտադրվել է 96086 կարատ ադամանդ: Միայն 2009թ-ի նոյեմբեր ամսվա ընթացքում մշակվել է 4530 կարատ ադամանդ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հանրապետությունում արտադրվել է շուրջ 704,3 կգ ոսկերչական իր` նախորդ տարվա 794,7 կգ-ի դիմաց `անկումը 11,4%: