15/01/2010 11:42
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին կրկին կառաջադրվի
Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում վերընտրման իր պատրաստակամությունը: Սակայն նա նշել է, որ կառաջադրվի, եթե իր թեկնածությունն արժանանա խորհրդարանի հիմնական խմբակցությունների հավանությանը:
«Եթե այդպիսին լինի հիմնական խորհրդարանական խմբակցությունների և քաղաքական խմբավորումների կամքը, ես նրանց չեմ հիասթափեցնի և չեմ մերժի նրանց հանձնարարությունը», - ըստ Ռիա Նովոստիի, ասել է Թալաբանին բրիտանական համաարաբական պարբերականին: