16/01/2010 14:15
Ոչ թե Շահնազարյանը, այլ Ասլանյանը
Երեկվա լրահոսում, հենվելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած մամուլի հաղորդագրության վրա, նշել էինք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վաղարշակ Շահնազարյանը: Այսօր ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը կրկին անդրադարձել է այդ նշանակմանը` շեշտելով, որ մամուլի հաղորդագրությունում իրենց մեղքով սխալ է նշվել մարզչի ազգանունը:
Այսպիսով` Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Վաղարշակ Ասլանյանն է: Նա կգլխավորի նաև մինչև 19 և 17 տարեկանների կանանց հավաքականները: Իսկ գլխավոր մարզչի օգնականը կլինի Լիաննա Հայրապետյանը: