16/01/2010 12:32
ՎիվաՍել-ՄՏՍ. Անամորի զանգերի ու հաղորդագրությունների քանակը
Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2009 թվականի դեկտեմբերի 31-ին և 2010-ի հունվարի 1-ին ուղարկված կարճ հաղորդագրությունների և ելքային զանգերի վիճակագրությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին` 2009թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից ուղարկվել է 1 865 976 կարճ հաղորդագրություն, իսկ 2010 թ. հունվարի 1-ին` 2 019 725: Ընկերության լրատվության վարչությունից տեղեկացնում են նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից կատարվել է 7 657 761, իսկ 2010-ի հունվարի 1-ին ևս 8 535 018 ելքային զանգ:
Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է նաև, որ իր բաժանորդներն ընդհանուր առմամբ ուղարկել են 3 885 701 կարճ հաղորդագրություն և կատարել 16 192 779 ելքային զանգ` 2009 թվականի դեկտեմբերի 31-ից 2010թ.-ի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի միջոցով ռոումինգ ծառայությամբ ուղարկված կարճ հաղորդագրությունների և կատարված ելքային զանգերի հետ միասին, ընդհանուր առմամբ, ընկերության ցանցի ներսում արձանագրվել է 3 900 972 կարճ հաղորդագրություն և կատարվել է 16 196 539 ելքային հեռախոսազանգ:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ելքային զանգերի քանակն աճել է 19.91 տոկոսով (չհաշված ռոումինգ ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից կատարված ելքային զանգերը):