19/01/2010 13:52
Հայ շախմատիստները` առաջատարի դերում
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) և միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) 5 հնարավորից վաստակեցին 4-ական միավոր և համապատասխանաբար առաջին ու երկրորդ տեղերը գրավեցին Լոս Անջելեսում անցկացված օփենում:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, այդ մրցաշարին մասնակցել են 37 շախմատիստներ: Հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է հայտարարել, որ Մելիքսեթ Խաչիյանն ու Անդրանիկ Մատիկոզյանը գերազանց արդյունք են արձանագրել: