19/01/2010 12:37
Փաշինյանը դատապարտվեց 7 տարի ազատազրկման
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում րոպեներ առաջ կայացվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռը: Դատավճիռն ընթերցեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Համաձայն դատարանի որոշման` Նիկոլ Փաշինյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով և դատապարտվեց յոթ տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ մեղադրող կողմը պահանջել էր դատարանից Փաշինյանին 8 տարվա ազատազրկման դատապարտել` նրան մեղադրելով ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում) և 316 հոդվածի 1-ին մասով (բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ):