19/01/2010 11:19
ՄԱԿ ոստիկանությունը որոնում է Հաիթիում բանտերից փախածներին
ՄԱԿ ոստիկանությունը որոնում է Հաիթիում երկրաշարժի հետևանքով փլուզված բանտերից փախած հանցագործներին: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խաղաղապահ օպերացիաների գծով տեղակալ Ալեն Լերուան:
Լերուան նաև նշել է, որ փախած հանցագործներին գտնելը և ձերբակալելը մեծ խնդիր է:
Երկրաշարժի հետևանքով մեծ կորուստներ է կրել նաև Հաիթիի ոստիկանությունը, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը: