20/01/2010 12:26
Ադրբեջանի կանանց բասկետբոլի հավաքականը կժամանի Երևան
Հունիսի վերջին Երևանում առաջին անգամ տեղի է ունենալու կանանց Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի մրցաշարը, որի մասնակիցների թիվը հասնում է 8-ի: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից: Թիմերը կբաժանվեն երկու խմբի, որոնցում առաջին և երկրորդ տեղերը գրաված հավաքականներն իրավունք կստանան պայքարը շարունակել կիսաեզրափակչում:
Վիճակահանությունն արդեն կայացել է, և հայտնի է դարձել, որ Հայաստանի կանանց ընտրանին 1-ին խմբում է հայտնվել Ջիբրալթարի, Մոլդովայի և Անդորրայի հավաքականների հետ: ՖԻԲԱ-ն այս մրցաշարին մասնակցության հրավեր է ուղարկել նաև Ադրբեջանի հավաքականին: Այդ թիմի հետ միասին երկրորդ խմբում ընդգրկված են Մալթայի, Շոտլանդիայի և Ուելսի ընտրանիները: