21/01/2010 16:20
Արթուր Մալոյանն ամռանը կարող է վերադառնալ «Սպարտակ»
Ընթերցողներին ժամանակին հայտնել ենք, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Արթուր Մալոյանը հեռացել է Մախաչկալայի «Անժիից» և փորձաշրջան է անցնում Բելգորոդի «Սալյուտ-Էներգիայում»: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 20-ամյա հայ ֆուտբոլիստի հետ թիմի մարզիչները լուրջ հույսեր են կապում, ուստի նրան առաջարկել են 1 տարի վարձավճարով հանդես գալ «Սալյուտ-Էներգիայում»: Սակայն պայմանագիրը չի երաշխավորում ֆուտբոլիստի` այդ ակումբում պարտադիր մեկ տարի մնալը: Համաձայնագրի կետերից մեկը նրան հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում արդեն առաջիկա ամռանը վերադառնալ «Սպարտակ»: