22/01/2010 11:40
Սահակաշվիլուն ուզում են դատել
Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը ՄԱԿ-ից պահանջում է հրավիրել Անվտանգության խորհրդի հատուկ նիստ, որում կքննարկվի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու հարցը:
Այս մասին, Pravo.ru-ի հաղորդմամբ, երեկ կայացած ճեպազրույցում հայտնել է կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգավան:
«Սահակաշվիլու վարչակարգը վերածվել է միջազգային ավազակախմբի, որը վտանգ է ներկայացնում ոչ միայն Վրաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար, և դրա վառ ապացույցն է Ուկրաինայում ստեղծված իրադրությունը, ուր Սահակաշվիլին հատուկ նշանակության ջոկատ է ուղարկել` իրավիճակի ապակայունացման նպատակով», -հայտնել է նա: