25/01/2010 13:47
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը 1 տարեկան է
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն այսօր նշում է իր մեկ ամյակը: Այս կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը ներկայացրեց գրասենյակի գործունեության արդյունքները:
Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, խորհրդի անդամները, ֆինանսական կազմերպությունների ղեկավարները, ինչպես նաև Հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք մասնավոր հասարակական կազմակերպություններ են:
«Մեզ հաջողվել է հաշտեցման ճանապարհով հաճախորդներին հատուցել ավելի քան 23 մլն դրամ, իսկ քննության ընդունած պահանջների մոտ 70 %-ը լուծվել է հօգուտ հաճախորդի»,- ասաց Փ. Սարգսյանը:
Ըստ նրա, 2009 թ-ին, ընդհանուր առմամբ, Հաշտարարի գրասենյակը ստացել է ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 378 բողոք, իսկ ֆինանսական կազմակերպություններին չվերաբերող դիմումները բազմաթիվ են:
Անդրադառնալով 2010 թ-ի անելիքներին, Փ. Սարգսյանն առանձնացրեց այս գարնանը` ապրիլի 5-7-ը ԿԲ հետ համատեղ կազմակերպվելիք մեծ խորհրդաժողովը, որին հրավիրվելու են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների Ֆինանսական օմբուդսմենները, ինչպես նաև ԱՊՀ երկրնեի ֆինանսական վերահսկողության ներկայացուցիչները:
Նա ընդգծեց նաև, որ շարունակվելու է գրասենյակի գործունեության լուսաբանման ակտիվ արշավը` ներգրավելով մարզային բնակչությանը:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց գրսենյակի գործունեությանը վերաբերող տեսանյութ, լավագույն համագործակցող ֆինանսական կազմակերպություններին հանձնվեցին վկայագրեր:
Նշենք, որ Հաշտարարի գրասենյակի հիմնադիրն է ՀՀ Կենտրոնական բանկը: Գրասենյակը կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած գույքային վեճերը: Հաշտարարի ծառություններն անվճար են: