26/01/2010 15:44
Հայաստանի և Վրաստանի միջև կառուցվելու է նոր բարձրավոլտ էլեկտրագիծ
Հայաստանի և Վրաստանի միջև 2010 թ-ին կառուցվելու է 400 Կվտ հզորությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գիծ: Շինարարության վերաբերյալ պայմանագիրն այսօր ստորագրվել է Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին: Այս մասին նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարեցին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:
«2010 թ. ծրագրերում ներառված կարևորագույն մկջոցառում է, և մենք այդ շինարարության ֆինանսավորումը կապահովենք: Համոզված եմ, որ այս տարի շինարարական աշխատանքները մեծ թափով կընթանան»,- ասաց ՀՀ վարչապետը:
Վրաստանի վարչապետի խոսքով, էներգետիկ ոլորտում հայաստանի ու Վրաստանի միջև շատ լավ նորմալ հարաբերություններ են. «Սա շահավետ կլինի և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար»: