26/01/2010 09:19
Մոսկվայում հայ են գնդակահարել
Այս գիշեր Մոսկվայի հյուսիսում ատրճանակից սպանվել է ծնունդով հայաստանցի մի տղամարդ: Կրակ արձակած հանցագործի անձը դեռևս անհայտ է: Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, սպանությունը տեղի է ունեցել սրճարաններից մեկում:
«Անհայտ անձը մի քանի անգամ կրակ է արձակել սեղաններից մեկի մոտ մի կնոջ հետ նստած տղամարդու ուղղությամբ, իսկ այնուհետև փախուստի դիմել: Տուժածը ստացած վնասվածքներից տեղում մահացել է», - տեղեկացրել են իրավապահները:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները` սպանության հանգամանքները և ատրճանակի տիպը պարզելու համար:
Աղբյուրը նշում է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչով էր Մոսկվայում զբաղվում հայաստանցին: