26/01/2010 12:08
Լիան ու Սիրանուշը` առաջատարներ
Հայաստանի կանանց շախմատի առաջնության 4-րդ տուրում արձանագրվեց միայն մեկ ոչ-ոքի արդյունք: Խաղաղ դաշն կնքեցին Աննա Հայրապետյանն ու Նարինե Գասպարյանը: Լուսինե Կարապետյանն առավելության հասավ Նաիրա Մովսիսյանի, Սիրանուշ Անդրիասյանը` Վարդուհի Քալաշյանի, Լիա Մարտիրոսյանը` Անահիտ Խառատյանի, Անի Խանամիրյանը` Մարիաննա Գասպարյանի նկատմամբ:
Այսպիսով` 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը: 2,5-ական միավորով նրանց հաջորդում են Անի Խանամիրյանը, Լուսինե Կարապետյանը և Նարինե Գասպարյանը: Մարիաննա Գասպարյանն ու Անահիտ Խառատյանը 2-ական միավորով հանգրվանել են 6-7-րդ հորիզոնականներում: Աննա Հայրապետյանը վաստակել է 1,5 միավոր, իսկ Նաիրա Մովսիսյանը` 1: Վարդուհի Քալաշյանը դեռ միավոր չունի և հայտնվել է մրցաշարային աղյուսակի «հատակում»: