27/01/2010 10:23
Ավետիք Գրիգորյանը` միանձնյա առաջատար
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրում կրկին մեկ ոչ-ոքի արձանագրվեց: Միավորը կիսեցին մրցաշարային աղյուսակի հետնապահների շարքում հայտնված Դավիթ Քալաշյանն ու Դավիթ Պետրոսյանը:
Առաջատարներից մեկը` Ավետիք Գրիգորյանը, սևերով առավելության հասավ Հրանտ Մելքումյանի նկատմամբ և այժմ 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մյուս առաջատարը` Զավեն Անդրիասյանը, պարտվեց Արտաշես Մինասյանի հետ պարտիայում և հայտնվեց 4-րդ հորիզոնականում (3 միավոր): Տիգրան Պետրոսյանը, իր հերթին, պարտության մատնեց մեկնարկային ակտիվությունից հետո փոքր-ինչ թուլացած Ռոբերտ Հովհաննիսյանին և այժմ 3,5-ական միավորով Արտաշես Մինասյանի հետ բաժանում է 2-3-րդ հորիզոնականները: Ռոբորտ Հովհաննիսյանն իր ակտիվում 2,5 միավոր ունի: Այդ ցուցանիշով նրան հավասարվեց Արթուր Չիբուխչյանը` հաշվետու տուրում հաղթելով Տիգրան Քոթանջյանին:
Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո
1. Ավետիք Գրիգորյան-4 միավոր
2. Տիգրան Լ. Պետրոսյան-3,5
3. Արտաշես Մինասյան-3,5
4. Զավեն Անդրիասյան-3
5. Ռոբերտ Հովհաննիսյան-2,5
6. Արթուր Չիբուխչյան-2,5
7. Հրանտ Մելքումյան-2
8. Դավիթ Քալաշյան-1,5
9. Դավիթ Գ. Պետրոսյան-1,5
10. Տիգրան Քոթանջյան-1