27/01/2010 12:47
Կառավարությունում ամփոփվել են հաշվետվությունները
Կառավարությունում ամփոփվել են նախարարների և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների հաշվետվությունները, - հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այսօր վարչապետին իրենց հաշվետվություններ են ներկայացրել կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարները: Նրանք ներկայացրել են նաև 2009 թվականի իրենց աշխատանքային բացթողումներն ու թերացումները, որոնք նախատեսում են լուծել 2010 թվականին: